Իրակլի Ղարիբաշվիլի. Վառելիքի գինը իջեցվել է, ներկրողների հետ երկխոսությունը շարունակվում է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ գինը էլ ավելի նվազի, այդ թվում՝ դիզվառելիքինը
Իրակլի Ղարիբաշվիլի. Վառելիքի գինը իջեցվել է, ներկրողների հետ երկխոսությունը շարունակվում է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ գինը էլ ավելի նվազի, այդ թվում՝ դիզվառելիքինը

Մենք հիմա սկսել ենք ակտիվ բանակցություններ, և արդյունքն այն է, որ վառելիքի գները նվազում են։ Ոչ բրենդային գազալցակայաններում բենզինի գինն արդեն իջել է երկու լարիից,- այս մասին խորհրդարանում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որտեղ նրան լսում են հարցապնդման կարգով:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ամեն ինչ կարվի գներն էլ ավելի նվազեցնելու համար։

«Վառելիք ներկրողների հետ այս շփումը, երկխոսությունը շարունակվում է, և մենք ամեն ինչ անելու ենք վառելիքի, այդ թվում՝ դիզվառելիքի գների հետագա իջեցման համար։ Մենք ակտիվորեն սկսել ենք աշխատել պարենային ապրանքների գների իջեցման ուղղությամբ, դրանք արդեն էժանացել են այն բանից հետո, երբ ես հայտնեցի մեր ծրագիրը, որ շատ շուտով խորհրդարանին կներկայացնենք նոր օրենքի նախագիծ, որը, ի թիվս այլ հարցերի, կկարգավորի հարաբերությունները ներմուծողի ու վաճառողի, մանրածախ ցանցերի միջև։ Այսօր պարենային ապրանքների, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն արդեն 20-30%-ով նվազել են, և նաև, կանխատեսում ենք, որ առաջիկա ամիսներին այս օրենքը ընդունելուց և նոր կարգավորումներ մտցնելուց հետո էլ ավելի կնվազեն։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք կոնկրետ տեսլականներ՝ դա կլինի՞ տեղահանվածների համար տների կառուցում, թե ծառայությունների բարելավում, մենք լուրջ առաջընթաց ցույց կտանք բոլոր ուղղություններով»,- ասաց վարչապետը։