Իրակլի Ղարիբաշվիլի. Տնտեսության ուղղությամբ ունենք դրական միտումներ, առաջին եռամսյակում երկրում գրանցվել է գրեթե կես միլիարդ դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրումներ
Տնտեսության ուղղությամբ ունենք դրական միտումներ, առաջին եռամսյակում երկրում գրանցվել է գրեթե կես միլիարդ դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրումներ,- այսօր կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Իրակլի Ղարիբաշվիլին ուշադրություն է հրավիրել տնտեսության ուղղությամբ դրական միտումների վրա և նշել, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները պահպանում են հատկապես բարձր ցուցանիշ։
«Ուզում էի ևս մեկ անգամ նշել, որ մենք ունենք շատ դրական միտումներ տնտեսության ուղղությամբ։ Այս մասին տեղեկություն ունի բնակչությունը, մեր հասարակությունը։ Հատկապես բարձր ցուցանիշ են պահպանում ուղղակի օտարերկրյա ներդրումները։ Առաջին եռամսյակում Վրաստանում գրանցվել է գրեթե կես միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ինչն, իհարկե, շատ դրական է»,- ասել է վարչապետը։