Իրակլի Ղարիբաշվիլի. Տնտեսական բարձր աճի հասնելը հնարավոր է դարձել խելամիտ քաղաքականության, այլ ոչ թե անհաս, հակապետական քաղաքականության շնորհիվ, որը մեզ հորդորում էին ընդիմախոսները
Տնտեսական բարձր աճի հասնելը հնարավոր է եղել ազգային շահերի վրա հիմնված ճիշտ, խելամիտ քաղաքականության, այլ ոչ էմոցիոնալ և անհաս, հակապետական քաղաքականությամբ, ինչը մեզ հորդորում էին մեր ընդիմախոսները, այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլորին արդյունավետ աշխատանքի համար։
«Հարգելի բարեկամներ, հաշվի առնելով բարձր տնտեսական աճը, օրակարգում է ընթացիկ տարվա բյուջեում փոփոխությունների նախապատրաստումը, և այդ փոփոխությունները կենտրոնացած են 2 հիմնական նպատակների իրագործման վրա. Առաջինը բյուջեի դեֆիցիտի ու պետական պարտքի կրճատումն է։ Ահա, ես ուզում եմ ձեզ շատ կարճ պատմել այդ մասին։ Ինչպես գիտեք, միացյալ բյուջեն նախատեսված էր ՀՆԱ-ի 4,4% դեֆիցիտով և 51% պետական պարտքով։ Ըստ ներկայացված փոփոխությունների՝ այս տարի բյուջեով նախատեսվածից 710 մլն լարիով պակաս պարտք ենք ստանում։ Տնտեսական նման ուժեղ պարամետրերի պայմաններում մինչև տարեվերջ պետական պարտքը 51%-ից կնվազի մինչև ՀՆԱ-ի 40%-ը, ինչը նույնպես շատ լավ ցուցանիշ է։ Միաժամանակ բյուջեի դեֆիցիտի ծավալը ՀՆԱ-ի 4,4%-ից նվազում է ՀՆԱ-ի 3,2%-ի, դեֆիցիտը կկազմի ընդամենը 3,2%։ Պակասուրդի և պարտքի կրճատմանը զուգահեռ լրացուցիչ միջոցներ պետք է ուղղենք մի կողմից ստանձնած պարտավորությունների ֆինանսավորմանը, մյուս կողմից՝ տարբեր ուղղություններով՝ լինի դա ոստիկանություն, բանակ, ենթակառուցվածքներ, ձեռնարկությունների ֆինանսավորում, գյուղատնտեսություն, սոցիալական քաղաքականություն, առողջապահություն, սպորտ:
Ամփոփելով ասեմ, որ այս կանխատեսումն ու միտումները կշարունակվեն, մեր ակնկալիքն այն է, որ այս դրական դինամիկան կշարունակվի և այս տարի կունենանք նույն հաջող տարին, ինչ նախորդ տարի։ Մեզ դա հաջողվեց անել մեր ճիշտ, խելամիտ, ազգային շահերից բխող քաղաքականությամբ, այլ ոչ այն հուզական ու անհաս, հակապետական քաղաքականությամբ, որին կոչ էին անում մեր ընդիմախոսները։ Ես ուզում էի այս մասին տեղեկություն տրամադրել, զեկուցել մեր քաղաքացիներին։ Պարոն ֆինանսների նախարարը պատրաստ է այս մասին մանրամասն խոսել լրատվամիջոցների հետ, մենք այդ մասին քննարկում կունենանք խորհրդարանում, և ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել նման արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։