Իրակլի Ղարիբաշվիլի. Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել ենք առևտրատնտեսական հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները
Իրակլի Ղարիբաշվիլի. Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել ենք առևտրատնտեսական հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը։

Վրաստանի կառավարության ղեկավարը գրում է, որ Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները։

«Ես արդյունավետ զրույց եմ ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Քննարկեցինք առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները։ Մեր օրակարգի հիմնական առաջնահերթությունն այն նախագծերի աջակցությունն է, որոնք ենթադրում են Վրաստանի ռազմավարական դիրքի ներուժի յուրացում՝ փոխշահավետ նպատակներին հասնելու համար»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում։