Իրակլի Ղարիբաշվիլի. Թուրքիայի նախագահի հետ մենք քննարկել ենք ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ ուղղություններով համագործակցության ամրապնդման ուղիները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

«Ես արդյունավետ հանդիպում ունեցա Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ձեւաչափով։

Հանդիպմանը քննարկել ենք ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ ուղղություններով համագործակցության ամրապնդման ուղիները»,- նշել է վարչապետը։