Իրակլի Ղարիբաշվիլի. Թուրքիայի դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի մոտավորապես 200 մլն լարի
Թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի մինչև 200 մլն լարի,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետը նշում է, որ բնակչության համար դեղերի հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով կառավարությունը նոր բարեփոխում է սկսել՝ նպատակ ունենալով սահմանել դեղերի գնի առավելագույն սահմանաչափ, և բարեփոխման արդյունքում դեղերի ինքնարժեքը կնվազի միջինը 40%-ով:
«Անցյալ տարվա սկզբին մենք բացեցինք Թուրքիայի դեղագործական շուկան։ Փոփոխությունից հետո հանրապետությունում դեղերի գինը նվազել է 60-80%-ով։ Թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի մոտավորապես 200 մլն լարի։
Բնակչության համար դեղերի հասանելիությունն էլ ավելի մեծացնելու նպատակով մենք սկսել ենք նոր բարեփոխում, որն ուղղված է դեղերի գնի առավելագույն սահմանաչափի սահմանմանը։
Առաջին փուլում հաշվառման գին է սահմանվել ավելի քան 1300 քրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցների համար։
Փետրվարի 15-ից դեղագործական ընկերություններն այլևս չեն կարողանա դեղերը վաճառել նշված գնից բարձր գնով։ Բարեփոխման արդյունքում դեղերի ինքնարժեքը կնվազի միջինը 40 տոկոսով։ Մյուս դեղերի համար էլ տեղեկանքային գինն աստիճանաբար որոշվում է»,- նշում է Իրակլի Ղարիբաշվիլին։