Իրակլի Ղարիբաշվիլի. Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում ես շատ լավ զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլի. Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում ես շատ լավ զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում ես շատ լավ զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ,- «Twitter»-ում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև մեր պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղ գործընթացին։

«Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում շատ լավ զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք քննարկել ենք երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև խաղաղ գործընթացին նպաստելու մեր պատրաստակամությունը։

Անհամբեր սպասում եմ Վրաստանի և Հայաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա ամրապնդմանը»,-նշել է վարչապետը։