Իրակլի Ղարիբաշվիլի. Տեսանք, թե ինչպես փորձեցին ողբերգությունն օգտագործել՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, ի՞նչը կարող է ավելի բարոյազուրկ լինել
Իրակլի Ղարիբաշվիլի. Տեսանք, թե ինչպես փորձեցին ողբերգությունն օգտագործել՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, ի՞նչը կարող է ավելի բարոյազուրկ լինել

Մենք տեսանք, թե ինչպես փորձեցին ողբերգությունն օգտագործել՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Ի՞նչը կարող է ավելի բարոյազուրկ լինել, երբ դու փորձում ես հասնել քո սեփական քաղաքական նպատակներին զոհված մարդու ողբերգությամբ, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչությունում կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով, Լեքսո Լաշքարավայի մահվան բոլոր մեղավորները խստորեն կպատժվեն:

«Ես ուզում եմ ձեզ ասել այս օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իմ գնահատականը: Իհարկե, սա հերթական անհաջող դավադրությունն է պետության դեմ: Հակապետական ​​և հակաեկեղեցական ուժերի կողմից ծրագրված դավադրությունը տեղի չի ունեցել և չի էլ լինի մեր երկրում: Սա ողբերգություն է, մենք տեսանք, որ նրանք փորձեցին դա օգտագործել իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Ի՞նչը կարող է լինել ավելի անբարոյական, քան մահացած մարդու ողբերգության միջոցով սեփական քաղաքական նպատակներին հասնելը: Իհարկե, անկախ նրանից, թե ինչ պատճառով է զոհվել Լեքսո Լաշքարավան, բոլոր հանցագործները խստորեն կպատժվեն, ոստիկանությունն արդեն ձերբակալել է չորս մարդու: Ցանկացած բռնություն անընդունելի է: Մենք դատապարտում ենք և միշտ դատապարտելու ենք, մենք կանխելու ենք երկրում ցանկացած բռնություն», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: