Իրակլի Ղարիբաշվիլի. Տարածաշրջանում բարդ գործընթացներ են, Ուկրաինայում լայնածավալ պատերազմ է ընթանում, կարծում եմ, որ նման պահին նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը պետք է լիներ երկրում
Իրակլի Ղարիբաշվիլի. Տարածաշրջանում բարդ գործընթացներ են, Ուկրաինայում լայնածավալ պատերազմ է ընթանում, կարծում եմ, որ նման պահին նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը պետք է լիներ երկրում

Տարածաշրջանում բարդ գործընթացներ են, Ուկրաինայում լայնածավալ պատերազմ է, ես և կառավարության յուրաքանչյուր անդամ կարծում ենք, որ Վրաստանի նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը նման պահի պետք է լիներ և լինի երկրում, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Դա մեր հիմնական փաստարկն ու դրդապատճառն էր՝ հրաժարվել նրա այցից։ Ավելացնեմ նաև, որ կրկին, Վրաստանի Սահմանադրության համաձայն, արտաքին քաղաքականությունը որոշում է Վրաստանի խորհրդարանը և իրականացնում է Վրաստանի կառավարությունը։

Ըստ այդմ՝ նախագահի ցանկացած հանդիպում կամ այց պետք է համաձայնեցվի Վրաստանի կառավարության հետ՝ Սահմանադրությանը համապատասխան։ Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ պարզ է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։