Իրակլի Ղարիբաշվիլի. Ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը նոր հնարավորություններ է ընձեռում ողջ տարածաշրջանի և էներգետիկ անվտանգության ենթակառուցվածքների կայունության համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը նոր հնարավորություններ է ընձեռում ողջ տարածաշրջանի և էներգետիկ անվտանգության ենթակառուցվածքների կայունության համար

Այս նախագիծը նոր հնարավորություններ է ընձեռում ողջ տարածաշրջանի և էներգետիկ անվտանգության ենթակառուցվածքի կայունության համար, Twitter-ում գրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Կառավարության ղեկավարի խոսքով, իր համար մեծ պատիվ է մասնակցել նշված համաձայնագրի ստորագրման արարողությանը։

«Ինձ համար մեծ պատիվ է Ռումինիայում մասնակցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, որը ենթադրում է Սև ծովի հատակին էլեկտրական հոսանքի մալուխի անցկացում։ Այս նախագիծը նոր հնարավորություններ է ընձեռում ողջ տարածաշրջանի և էներգետիկ անվտանգության ենթակառուցվածքների կայունության համար»,- գրել է վարչապետը։