Իրակլի Ղարիբաշվիլի. Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի արդարադատության համակարգի բոլոր աշխատակիցներին Արդարադատության օրվա առթիվ, այս օրը նվիրված է արդարադատության և օրենքի գերակայության սկզբունքներին
Իրակլի Ղարիբաշվիլի. Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի արդարադատության համակարգի բոլոր աշխատակիցներին Արդարադատության օրվա առթիվ, այս օրը նվիրված է արդարադատության և օրենքի գերակայության սկզբունքներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է Վրաստանի արդարադատության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ Արդարադատության օրվա առթիվ։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս օրը նվիրված է արդարության և օրենքի գերակայության սկզբունքներին։

«Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի արդարադատության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ Արդարադատության օրվա առթիվ։

Այս օրը նվիրվում է արդարության և օրենքի գերակայության սկզբունքներին, միևնույն ժամանակ՝ ձեզանից յուրաքանչյուրին: Ձեր ամենօրյա աշխատանքն առանցքային նշանակություն ունի մեր երկրում այս սկզբունքների անսասան պաշտպանության և ամրապնդման համար: Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը և աշխատանքին նվիրվածությունը վճռորոշ դեր են խաղում արդար, ուժեղ, ժամանակակից, ժողովրդավարական հասարակություն կառուցելու գործում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրին մատուցած ծառայությունների համար և մաղթել հետագա հաջողություններ»,- ասել է վարչապետը։