Իրակլի Ղարիբաշվիլի. Սրտանց շնորհավորում եմ Պասեքի սկիզբը հրեա հայրենակիցներին, պատմական հայրենիք, Իսրայել վերադարձած հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին
Իրակլի Ղարիբաշվիլի. Սրտանց շնորհավորում եմ Պասեքի սկիզբը հրեա հայրենակիցներին, պատմական հայրենիք, Իսրայել վերադարձած հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հրեա հայրենակիցներին Պասեքի տոնի կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում եմ մեր հրեա հայրենակիցներին, իրենց պատմական հայրենիք՝ Իսրայել վերադարձած մեր հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին Պասեքի սկզբի կապակցությամբ։

Հրեաների ֆիզիկական և հոգևոր ազատագրման այս մեծ տոնը կարևոր է բոլոր ազատասեր մարդկանց, այդ թվում՝ վրացիների համար, ովքեր հրեաների հետ կապված են հազարամյա եղբայրությամբ և բարեկամությամբ։

Ուստի մեր երկրի քաղաքացիների հետ հոգով և սրտով միանում եմ ձեր տոնակատարությանը։

Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և առաջընթաց ձեզ և ձեր ընտանիքներին»,- ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում։