Իրակլի Ղարիբաշվիլի. Սպորտի համար լրացուցիչ հատկացված 20 միլիոն լարին կուղղվի ֆեդերացիաներին, վաստակաշատ մարզիկների, մարզիչների, բուժանձնակազմի թոշակների ավելացմանը
Իրակլի Ղարիբաշվիլի. Սպորտի համար լրացուցիչ հատկացված 20 միլիոն լարին կուղղվի ֆեդերացիաներին, վաստակաշատ մարզիկների, մարզիչների, բուժանձնակազմի թոշակների ավելացմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում խոսել է սպորտին հատկացվող ֆինանսավորման մասին։

«Սպորտի ուղղությամբ կհատկացնենք 20 մլն լարի, որից 15 մլն լարին կուղղվի մարզական ֆեդերացիաներին, իսկ 5 մլն լարին կտրամադրվի վաստակաշատ մարզիկների, մարզիչների և բուժանձնակազմի ամսական թոշակների ավելացմանը»,- ասաց վարչապետը։