Իրակլի Ղարիբաշվիլի - Շվեյցարիայի Համադաշնության նախագահի հետ հանդիպմանը խոսեցինք Վրաստանի և Շվեյցարիայի միջև հաջող համագործակցության և հարաբերությունների խորացման հեռանկարների մասին
Իրակլի Ղարիբաշվիլի - Շվեյցարիայի Համադաշնության նախագահի հետ հանդիպմանը խոսեցինք Վրաստանի և Շվեյցարիայի միջև հաջող համագործակցության և հարաբերությունների խորացման հեռանկարների մասին

Շվեյցարիայի համադաշնության նախագահի հետ հանդիպմանը խոսեցինք Վրաստանի և Շվեյցարիայի միջև հաջող համագործակցության և հարաբերությունների խորացման հեռանկարների մասին»,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի Համադաշնության նախագահին՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև միջնորդի դեր խաղալու համար։

«Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ես արդյունավետ հանդիպում ունեցա Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են Վրաստանի և Շվեյցարիայի միջև հաջող համագործակցությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունների խորացման հեռանկարները։ Շեշտը դրվեց Վրաստանի դերի վրա սևծովյան տարածաշրջանում։ Ես շնորհակալություն հայտնեցի Շվեյցարիայի Համադաշնության նախագահին՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև միջնորդի դեր խաղալու համար»,- գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։