Իրակլի Ղարիբաշվիլի. Շուրջ երեք հարյուր փրկարար աշխատում է Բաթումիում, շենքի փլուզման վայրում, մենք ամեն ինչ անում ենք իրավիճակը ժամանակին կարգավորելու համար
Մեր ծառայությունները, փրկարարներն ամեն ինչ անում են տարածքը ժամանակին մաքրելու համար, – Բաթումիում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, այսօր շատ տխուր ու ողբերգական դեպք է տեղի ունեցել:
«Ուզում եմ ձեզ ասել, որ տեղի ունեցավ շատ տխուր, ողբերգական դեպք: Մեր ծառայությունները, փրկարարները անում են ամեն ինչ, որպեսզի տարածքը ժամանակին մաքրվի: Ըստ առկա տեղեկությունների, այնտեղ կա մոտ 10-ից 15 մարդ, և մենք ամեն ինչ անում ենք իրավիճակը ժամանակին կարգավորելու համար: Նաեւ ասեմ, որ մոտ երեք հարյուր փրկարար աշխատում է տեղում: Նրանք ունեն բոլոր միջոցները, և ինտենսիվ աշխատանք է տարվում: Ես չեմ ուզում այս մասին նախօրոք խոսել: Բնականաբար, հետաքննությունն աշխատում է, կան բազմաթիվ վարկածներ, և մենք կպատասխանենք բոլոր հարցերին: Ներքին գործերի նախարարից ես լսել եմ տարբերակներ, նա նույնպես հրապարակայնորեն հայտարարել է այս մասին, բայց ես չեմ ուզում նախապես որևէ եզրակացություն անել: Ավելի լավ է սպասել հետաքննության արդյունքներին և առաջին հերթին պետք է աղոթել, որ այդ մարդիկ ողջ դուրս գան», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: