Իրակլի Ղարիբաշվիլի. Շովիում տեղի ունեցածը շատ ծանր փորձություն է ողջ երկրի համար, կառավարությունն ի սկզբանե ներգրավված է եղել
Իրակլի Ղարիբաշվիլի. Շովիում տեղի ունեցածը շատ ծանր փորձություն է ողջ երկրի համար, կառավարությունն ի սկզբանե ներգրավված է եղել

Ցանկանում եմ իմ և կառավարության անունից հայտնել իմ խորը վիշտը, սարսափելի ողբերգություն է, որը տեղի ունեցավ Շովիում, այն ցնցեց ողջ Վրաստանը, ուստի ևս մեկ անգամ ուզում եմ մեր ցավակցությունը հայտնել ընտանիքներին,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` կառավարության նիստում:

Վարչապետի խոսքով՝ Շովիում տեղի ունեցածը շատ ծանր փորձություն է ողջ երկրի համար։

«Կառավարությունն առաջին րոպեներից ներգրավված էր։ Աշխատանքում ներգրավված են եղել մեր հերոս փրկարարները՝ մոտ 400 փրկարար։ Աղետի գոտուց անվնաս դուրս են բերվել մեր 210 հայրենակիցներ։ Նաև ուզում եմ ձեզ ասել, որ մեր հերոս զինվորները միացել են գործին՝ օգնելով մեր հպարտ, հերոս փրկարարներին։ Բժիշկները տեղում էին։ Տեղում մոբիլիզացված է հարյուրից ավելի հատուկ տեխնիկա։ Պարոն Քարսելաձեն ինքն է ղեկավարել այդ աշխատանքները։ Բոլորս մոբիլիզացվել էինք տեղում։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ սա ծանր փորձություն է բոլորիս համար և ևս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին»,- ասել է վարչապետը։