Իրակլի Ղարիբաշվիլի - Շովիում, Չոխատաուրիում և Լանչխութիում բնական աղետի պատճառով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 10 մլն լարի, ընդհանուր առմամբ կծախսվի 30 մլն, որպեսզի տուժածներից ոչ ոք առանց բնակարան չմնա

Այս տարի մեծ ողբերգություն է տեղի ունեցել Շովիում, ինչպես նաև մեծ խնդիր ու ողբերգություն Լանչխութիի և Չոխաթաուրիի մունիցիպալիտետներում։ Վրաստանի կառավարության պահուստային ֆոնդից 10 մլն լարի է հատկացվել տարերային աղետից տուժած ընտանիքներին աջակցելու համար,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության 2023 թվականի հաշվետվությունը։

«Ընդհանուր առմամբ կծախսվի 30 մլն լարի, որպեսզի ոչ մի տուժած ընտանիք առանց բնակարան չմնա»,- ասաց վարչապետը։