Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ իմ մահմեդական համաքաղաքացիներին Ղուրբան Բայրամի կապակցությամբ, Վրաստանը միշտ աչքի է ընկել կրոնների հանդեպ հարգանքով, սա մեր հպարտ ավանդույթն է և այդպես կլինի միշտ
Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ իմ մահմեդական համաքաղաքացիներին Ղուրբան Բայրամի կապակցությամբ, Վրաստանը միշտ աչքի է ընկել կրոնների հանդեպ հարգանքով, սա մեր հպարտ ավանդույթն է և այդպես կլինի միշտ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է մահմեդական համաքաղաքացիներին Ղուրբան-Բայրամի տոնի առթիվ։

Վարչապետի խոսքով, Վրաստանը միշտ աչքի է ընկել հարգանքով ու հանդուրժողականությամբ կրոնների նկատմամբ և այդպես էլ կլինի։

«Խոր հարգանքով և սիրով շնորհավորում եմ մեր մահմեդական համաքաղաքացիներին մեծ տոնի՝ Ղուրբան-Բայրամի՝ բարության հաղթանակի, փոխադարձ հարգանքի, բարության տոնի առթիվ։ Վրաստանը միշտ աչքի է ընկել կրոնների նկատմամբ հարգանքով և հանդուրժողականությամբ, սա մեր հպարտ ավանդույթն է և միշտ այդպես է լինելու։ Մենք միասին ենք կառուցել մեր երկիրը և կշարունակենք դա անել ապագայում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր մահմեդականներին, նրանցից յուրաքանչյուրին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։