Իրակլի Ղարիբաշվիլի - Շնորհավորում եմ բոլորին, ում համար աբխազական լեզվի և մշակութային ինքնության պաշտպանությունն ու պահպանումը կարևոր արժեք և պատասխանատվություն է
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հասարակությանը աբխազերենի օրվա առթիվ։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, վրացերենի հետ մեկտեղ աբխազերենը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ և հանդիսանում է մեր ընդհանուր լեզվական հարստության անբաժանելի մասը։
«Ողջ Վրաստանին, բոլորին, ում համար մեր ընդհանուր հարստության՝ աբխազական լեզվի և մշակութային ինքնության պաշտպանությունն ու պահպանումը կարևոր արժեք և պատասխանատվություն է, շնորհավորում եմ Աբխազերենի օրը:
Վրացերենի հետ մեկտեղ աբխազերենը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ և մեր ընդհանուր լեզվական հարստության բաղկացուցիչ մասն է։ Վրաստանի կառավարությունը շարունակում է արդյունավետ քայլեր ձեռնարկել աբխազերենի գիտական ուսումնասիրության, զարգացման և տարածման ուղղությամբ։ Այդ ջանքերն առանձնահատուկ նշանակություն են ստանում աբխազական շրջանի օկուպացիայի և տեղում տեղի ունեցող ուժեղացված ռուսաֆիկացման պայմաններում, որն այսօր, առավել քան երբևէ, անհետացման վտանգի տակ է դնում աբխազերենը։
Չափազանց կարևոր է, որ մենք մեր աբխազ հայրենակիցների հետ համատեղ ջանքեր գործադրենք՝ փրկելու և պահպանելու եզակի աբխազերեն լեզուն, ավելի շատ երիտասարդների հետաքրքրություն առաջացնել այն սովորելու հարցում և աբխազերենը դարձնել կապերի հետագա ամրապնդման և գործընթացում նոր հնարավորությունների լեզու։
Еицыхахьчап аҧсуа бызшаа!
Միասին պաշտպանենք աբխազերենը»,- ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում։