Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ բոլորին՝ ամենակարևոր ազգային տոնի առթիվ, ում այսօրվա օրը և հայրենիքի ազատությունը կապված են ազգային հպարտության, անձնական արժանապատվության և երջանկության հետ
Այսօր մեր երկրի քաղաքացիներս Վրաստանում և նրա սահմաններից դուրս, մեր իսկական բարեկամների և գործընկերների հետ միասին նշում ենք մեր պատմության մի առանձնահատուկ, մեզանից յուրաքանչյուրի համար ամենակարևոր իրադարձությունը՝ Վրաստանի Անկախության օրը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վրաստանի Անկախության օրվան նվիրված արարողության ժամանակ իր ելույթում:
Կառավարության ղեկավարը ազգային տոնի առթիվ շնորհավորել է բոլորին, ում համար այսօրվա օրը և հայրենիքի ազատությունը կապված են ազգային հպարտության, անձնական արժանապատվության և երջանկության հետ։
«Ողջունում եմ տիկին նախագահին, պարոն խորհրդարանի նախագահին, կառավարության և խորհրդարանի անդամներին, դատարանների նախագահներին, պատրիարքարանի ներկայացուցիչներին, Սուրբ Շիոյին, մեր հարգարժան դեսպաններին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, ողջունում եմ մեր ժողովրդին և մեր բանակին: Իմ սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Վրաստանի Անկախության օրվա՝ մայիսի 26-ի առթիվ։
Այսօր մեր երկրի քաղաքացիներս Վրաստանում և նրա սահմաններից դուրս, մեր իսկական բարեկամների և գործընկերների հետ միասին նշում ենք մեր պատմության մի առանձնահատուկ, մեզանից յուրաքանչյուրի համար ամենակարևոր իրադարձությունը՝ Վրաստանի Անկախության օրը։ 105 տարի է անցել այն օրվանից, երբ Վրաստանի Առաջին Հանրապետության իշխանությունը հայտարարեց պետական անկախության վերականգնման մասին։
Ամենակարևոր ազգային տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորին, ում համար այսօրվա օրը և հայրենիքի ազատությունը կապված են ազգային հպարտության, անձնական արժանապատվության և երջանկության հետ։
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ժամանակավորապես օկուպացված տարածքներում ապրող մեր եղբայրներին ու քույրերին, ափխազ և օս մեր համաքաղաքացիներին։
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր հպարտ նորակոչիկներին, ովքեր հավատարմության երդում են տվել հայրենիքին այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաև մեր օտարերկրյա բարեկամներին, ռազմավարական գործընկերներին, ովքեր այսօր մեզ հետ նշում են Անկախության օրը։ Նրանց աջակցությունը մեզ համար անգնահատելի է։
Սիրելի ընկերներ, այսօր հպարտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր սերնդեսերունդ փոխանցել են ազատության սերը: Եվս մեկ անգամ խոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերող մարդկանց վառ հիշատակի առջև»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։