Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհակալություն եվրոպացի գործընկերներին՝ Վրաստանի համար կարևոր հարթակ առաջարկելու համար, նոր նախաձեռնությունը կնպաստի Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին առաջընթացին

20:26, 06.10.2022

Նոր նախաձեռնությունը կնպաստի Վրաստանի առաջընթացին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին,- այս մասին գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter»-ի իր էջում՝ Պրահայում Եվրոպական քաղաքական միության լիագումար նիստին մասնակցելու կապակցությամբ։

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանը, մասնակցելով նշված հարթակին, ներգրավված է Եվրոպայի հետ միասին օրակարգային ընթացիկ հարցերի քննարկմանը։

«Ուրախ եմ մասնակցելու Եվրոպական քաղաքական միության (EPC) լիագումար նիստին, որն անցկացվում է Չեխիայում։ Շնորհակալություն մեր եվրոպացի գործընկերներին Վրաստանի համար այս կարևոր հարթակն առաջարկելու համար, որտեղ մենք հնարավորություն ունենք քննարկելու Վրաստան-ԵՄ ընդհանուր օրակարգի ընթացիկ հարցեր։ Վստահ եմ, որ նոր նախաձեռնությունը կնպաստի Վրաստանի առաջընթացին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին»,- գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նմանատիպ