Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհակալ եմ Օլաֆ Շոլցին, ով մի քանի օր առաջ բարձրաձայն իր աջակցությունն էր հայտնում Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին մեր երկրի եվրոպական հեռանկարին
Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհակալ եմ Օլաֆ Շոլցին, ով մի քանի օր առաջ բարձրաձայն իր աջակցությունն էր հայտնում Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին մեր երկրի եվրոպական հեռանկարին

Շնորհակալ եմ Օլաֆ Շոլցին, ով մի քանի օր առաջ բարձրաձայն իր աջակցությունն է հայտնել Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին մեր երկրի եվրոպական հեռանկարին,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի հետ համատեղ ասուլիսում։

Կառավարության ղեկավարը նշել է, որ կառավարչական թիմը մոտիվացված է ապահովելու, որ Եվրոպական խորհրդի կողմից սահմանված բոլոր 12 հանձնարարականները ամբողջությամբ  իրականացվեն կառավարության կողմից։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարությունը բացել է վրացական քաղաքականության բոլոր դերակատարների համար այս գործընթացին մասնակցելու դուռը, քանի որ իշխանությանը պետք է, որ բոլորը, այդ թվում՝ ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը մասնակցեն այս գործընթացին։

«Մենք ականատես ենք պատմական շատ կարևոր փուլի, քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ մեր երկիրը ստացավ եվրոպական հեռանկար, որի մասին մենք չէինք կարող երազել մի քանի ամիս առաջ, քանի որ իրավիճակն արմատապես փոխվել է Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև անձամբ շնորհակալություն հայտնել պարոն կանցլերին։ Մի քանի օր առաջ դուք բարձրաձայն հայտարարեցիք, որ սատարում եք մեր երկրին՝ Վրաստանին, մեր երկրի եվրոպական հեռանկարին՝ Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին։ Պարոն կանցլեր, մենք խոսեցինք այս մասին, և ես ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն հաստատել, որ կառավարման թիմը, մեր կառավարությունը բացարձակապես հավատարիմ է, մոտիվացված է, որ բոլոր տասներկու հանձնարարականները, որոնք սահմանվել են Եվրոպական խորհրդի կողմից, իրականացվում են մանրակրկիտ, ամբողջությամբ, մեր կառավարության կողմից։ Ուզում եմ նաև ձեզ ասել, որ ես այդ մասին տեղեկացրել եմ պարոն կանցլերին, մենք դռները բացել ենք բոլոր ընդդիմադիր կուսակցությունների, վրացական քաղաքականության բոլոր դերակատարների համար, որպեսզի մասնակցեն այս գործընթացին, քանի որ կառավարությանը, իշխանությունների համար անհրաժեշտ կլինի բոլորի ներգրավվածությունը, այդ թվում՝ ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։