Իրակլի Ղարիբաշվիլի - Շատերը զգացին, որ հրդեհները կարող են անզգուշության հետևանքով լինել, կա նաև դիվերսիայի վարկած, ոչինչ չի բացառվում, մեզ հայտնի են երկրում գործող ավերիչ ուժերի դիվերսիոն միտումները
Իրակլի Ղարիբաշվիլի - Շատերը զգացին, որ հրդեհները կարող են անզգուշության հետևանքով լինել, կա նաև դիվերսիայի վարկած, ոչինչ չի բացառվում, մեզ հայտնի են երկրում գործող ավերիչ ուժերի դիվերսիոն միտումները

Շատերը զգացին, որ հրդեհներն առաջացել են անզգուշության, շոգի պատճառով, կան վարկածներ, որ կարող է լինել ինչ-որ դիվերսիա, ոչինչ չի բացառվում,- այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ հետաքննությունը պետք է աշխատի բոլոր ուղղություններով և բոլոր վարկածներով։

«Վերջին 10 օրերին մենք ակտիվորեն պայքարում ենք հրդեհի դեմ։ Գործնականում բոլոր մարզում։ Ուզում եմ նաև նշել, որ նույնիսկ խիստ կասկածելի է, որ հրդեհներ են եղել միաժամանակ մի քանի մարզերում։ Գոմելաուրիի գերատեսչությունը շատ արդյունավետ կառավարեց այս ճգնաժամը։ Ինչպես գիտեք, իմ որոշմամբ, ներգրավված են եղել պաշտպանական ուժերը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բանակին, ոստիկանությանը, մեր հպարտ փրկարար ծառայությանը, անտառային գործակալությանը, ենթակառուցվածքների նախարարությանը, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս շատ դժվարին մարտահրավերների գործընթացում։

Մեր քաղաքացիները քաջատեղյակ են, որ հրդեհը սկզբում տարածվել է Բորժոմիում, հետո տարածվել է տարբեր գյուղերում ու շրջաններում, բայց գրեթե ամենուր տեղայնացված է ու մարվում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրի բարեկամ պետությանը՝ Թուրքիայի Հանրապետությանը, անձամբ նախագահ Էրդողանին։ Ուզում եմ ձեզ ասել, որ հենց նրան փոխանցեցին մեր օգնության խնդրանքը, նա անմիջապես հրաման տվեց ու մեկ ժամվա ընթացքում երեք ինքնաթիռ ուղարկեց։ Մենք դա շատ ենք գնահատում, և վրացիները չեն մոռանա այս օգնությունը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նրանց։ Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել օդաչուներին, ինչպես նաև մեր հպարտ փրկարարներին, ոստիկաններին, բանակին և բոլորին։

Շատերի մոտ այն զգացողությունն է առաջացել, որ գուցե ինչ-որ մարդկանց անզգուշությունից է եղել, գուցե շոգից է եղել, վարկածներ կան, որ միգուցե ինչ-որ դիվերսիա կա, ոչինչ չի բացառվում։ Հետաքննությունը պետք է աշխատի բոլոր ուղղություններով: Ոչինչ բացառել չենք կարող, քանի որ գիտենք երկրի ներսում գործող ավերիչ ուժերի բնույթն ու դիվերսիոն միտումները, ոչինչ բացառել չի կարելի։ Ուստի քննությունը պետք է սպառիչ պատասխան տա բոլոր վարկածներին, և ես գիտեմ, որ այդպես է լինելու։

Ցանկանում եմ կոչ անել քաղաքացիներին նման իրավիճակում ավելի զգույշ լինել։ Արդեն մի քանի շաբաթ է՝ հանրապետությունում անձրև չի գալիս, և իրավիճակը շատ ծանր է։ Այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ հրդեհներ կան ամբողջ Եվրոպայում, Ամերիկայում, ամենուր, և սա մեծ մարտահրավեր է։ Այնպես որ, նման հարցերին մենք պետք է ավելի պատասխանատու վերաբերվենք»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։