Իրակլի Ղարիբաշվիլի. Շառլ Միշելի հետ հանդիպմանը մենք նշեցինք, որ Վրաստանի ձգտումը դեպի Եվրոպա ավելի ուժեղ է, քան երբևէ, շնորհակալություն նրան մեր եվրոպական ապագայի աջակցության համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Շառլ Միշելի հետ հանդիպմանը մենք նշեցինք, որ Վրաստանի ձգտումը դեպի Եվրոպա ավելի ուժեղ է, քան երբևէ, շնորհակալություն նրան մեր եվրոպական ապագայի աջակցության համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը խոսվել է Վրաստանի՝ դեպի Եվրոպա ձգտման մասին։

Ինչպես գրում է Ղարիբաշվիլին Twitter-ի իր էջում, նա շնորհակալություն է հայտնում Շառլ Միշելին՝ Վրաստանի եվրոպական ապագային ցուցաբերած անձնական աջակցության համար։

«Ուրախ եմ հանդիպել Եվրոպական խորհրդի նախագահին։ Մենք նշեցինք, որ Վրաստանի ձգտումը դեպի Եվրոպա ավելի ուժեղ է, քան երբևէ, և հուսով ենք, որ Եվրախորհուրդն այս տարի կկայացնի ևս մեկ պատմական որոշում՝ Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելով։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Միշելին՝ Վրաստանի եվրոպական ապագային ցուցաբերած անձնական աջակցության համար»,- գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։