Իրակլի Ղարիբաշվիլի. Սև ծովի հանգստավայրային գոտում և Սամտրեդիայից մինչև Ճորոխ, 110 կմ նոր ճանապարհը թույլ է տալիս արագ ճանապարհորդել
Ներառյալ Գրիգոլեթիի շրջանցիկ ճանապարհը, Սև ծովի հանգստավայրային գոտում և Սամտրեդիայից մինչև Ճորոխ, 110 կմ նոր ճանապարհը թույլ է տալիս արագ ճանապարհորդել, ինչը շատ կարևոր է Վրաստանի համար տարանցիկ փոխադրումների, զբոսաշրջության զարգացման և Էկոլոգիական վիճակի բարելավման տեսանկյունից,- Գրիգոլեթի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը ստուգելիս ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն կառավարության ղեկավարին տեղեկացրել է ընթացող աշխատանքների մասին և նշել, որ Գրիգոլեթիի շրջանցիկ ճանապարհի 14,4 կմ հատվածում շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են:
Ծրագրով նախատեսվում է կառուցել 14,4 կմ ասֆալտ-բետոնե չորս գոտուց բաղկացած երթևեկելի ճանապարհ, 22 կամրջային անցումներ, չորս տրանսպորտային հանգույցներ, ջրատարներ և ստորգետնյա անցումներ:
Գրիգոլեթիի շրջանցիկ ճանապարհի նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ 228 մլն լարիով։
Վարչապետի հետ տեղում ներկա են եղել գործադիր, օրենսդիր եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։