Իրակլի Ղարիբաշվիլի. Սերբիայի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է մեր երկրների տարածքային ամբողջականությանն աջակցությունը
Իրակլի Ղարիբաշվիլի. Սերբիայի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է մեր երկրների տարածքային ամբողջականությանն աջակցությունը

Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում այսօր պատիվ ունեցա հանդիպելու Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ,- այս մասին «Twitter»-ում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների տարածքային ամբողջականությանն աջակցությունը։

«Այսօր ես պատիվ ունեցա հանդիպելու Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Զրույցի ընթացքում ընդգծվել է աջակցությունը մեր երկրների տարածքային ամբողջականությանը։ Հանդիպմանը քննարկել ենք նաև Վրաստանի և Սերբիայի Հանրապետության միջև առկա դինամիկ համագործակցությունը, տնտեսական հարաբերությունները և համագործակցության ընդլայնման հեռանկարները»,- նշել է վարչապետը։