Իրակլի Ղարիբաշվիլի. Սաուդյան Արաբիայի վարչապետի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները և ընդհանուր շահերի համատեքստում գործընկերության ընդլայնման հնարավորությունները

Սաուդյան Արաբիայի Թագավորության վարչապետի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները և ընդհանուր շահերի համատեքստում գործընկերության ընդլայնման հնարավորությունները,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնում Սաուդյան Արաբիայի Թագավորության թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդին ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդին ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար, որը տեղի ունեցավ Սաուդյան Արաբիա իմ այցի ընթացքում։ Մենք քննարկել ենք առկա տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները և ընդհանուր շահերի համատեքստում մեր գործընկերությունն ընդլայնելու հնարավորությունները»,- նշել է վարչապետը։