Իրակլի Ղարիբաշվիլի. Սահմանադրությունը մեր համընդհանուր համաձայնության արդյունքն է և երաշխիք է երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհի շարունակության, որը մեր ժողովուրդն ընտրել է 1921 թվականին
Վրաստանի Սահմանադրությունը մեր համընդհանուր համաձայնության արդյունքն է և երաշխիք է երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհի շարունակության, որը մեր ժողովուրդն ընտրել է 1921 թվականին, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշում է վարչապետը, 1995 թվականի օգոստոսի 24-ին երկիրն ընդունեց հիմնական օրենքը, որի համաձայն մենք կառուցում ենք ժողովրդավար, առաջընթացի և եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն:
«Այսօր լրանում է Վրաստանի պետական սահմանադրության օրը: Վրաստանի Սահմանադրությունը մեր ընդհանուր ժողովրդական համաձայնության արդյունքն է և երկրի ժողովրդավարական զարգացման ուղու շարունակության երաշխիք է, որը մեր ժողովուրդն ընտրել է դեռ 1921 թվականին: 1995 թվականի օգոստոսի 24-ին երկիրն ընդունեց հիմնական օրենքը, որի համաձայն մենք կառուցում ենք ժողովրդավարության, առաջընթացի և եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն, որը պետք է արժանի տեղ զբաղեցնի ընդհանուր եվրոպական ընտանիքում: Այսօր շնորհավորում եմ մեր յուրաքանչյուր քաղաքացուն և մաղթում մեր երկրին միասնություն և առաջընթաց», – ասել է վարչապետը: