Իրակլի Ղարիբաշվիլի. Սա պատմական օր է Վրաստանի համար, պատրաստ ենք բոլոր առաջնահերթությունների իրականացմանը՝ շուտով կարգավիճակ ստանալու համար, շնորհավորում եմ Ուկրաինային և Մոլդովային
Իրակլի Ղարիբաշվիլի. Սա պատմական օր է Վրաստանի համար, պատրաստ ենք բոլոր առաջնահերթությունների իրականացմանը՝ շուտով կարգավիճակ ստանալու համար, շնորհավորում եմ Ուկրաինային և Մոլդովային

Սա պատմական օր է Վրաստանի համար, մենք պատրաստ ենք իրականացնել բոլոր առաջնահերթությունները, որպեսզի շուտով ստանանք կարգավիճակ, շնորհավորում եմ Ուկրաինային և Մոլդովային,- «Twitter»-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Սա, անկասկած, պատմական օր է Վրաստանի համար։ Եվրամիության խորհուրդը Վրաստանին եվրոպական հեռանկար է տվել: Մենք պատրաստ ենք իրականացնել բոլոր առաջնահերթությունները, որպեսզի շուտով ստանանք թեկնածուի կարգավիճակ։

Շնորհավորում եմ Ուկրաինային և Մոլդովային։ Շնորհակալություն Եվրահանձնաժողովի և Եվրամիության խորհրդի նախագահներին»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Թողնել մեկնաբանություն