Իրակլի Ղարիբաշվիլի. Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը ևս մեկ քայլ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների դեմ և, ցավոք, կրկնում է 2008 թվականին Վրաստանի տարածքների օկուպացիան
Իրակլի Ղարիբաշվիլի. Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը ևս մեկ քայլ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների դեմ և, ցավոք, կրկնում է 2008 թվականին Վրաստանի տարածքների օկուպացիան

Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը ևս մեկ քայլ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների դեմ և, ցավոք, կրկնում է 2008 թվականին Վրաստանի տարածքների օկուպացիան,- «Twitter»-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է Վրաստանի վարչապետը։

Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների «անկախությունը»։ Որոշման մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։