Իրակլի Ղարիբաշվիլի. Ռուսաստանը շարունակում է օկուպացնել մեր տարածքը, սակայն, չնայած անվտանգության մարտահրավերներին, մեզ հաջողվեց հասնել խաղաղության և կայունության շարունակական տասնամյակի։
Իրակլի Ղարիբաշվիլի. Ռուսաստանը շարունակում է օկուպացնել մեր տարածքը, սակայն, չնայած անվտանգության մարտահրավերներին, մեզ հաջողվեց հասնել խաղաղության և կայունության շարունակական տասնամյակի։

2008-ին մենք պատերազմ ունեցանք, որից հետո Ռուսաստանը ռազմակայաններ կառուցեց և շարունակում է օկուպացնել մեր տարածքի 20 տոկոսը, սակայն, չնայած անվտանգության այս մարտահրավերներին, մեզ հաջողվեց հասնել խաղաղության և կայունության աննախադեպ և շարունակական տասնամյակի, որը Վրաստանին բերեց բարգավաճում և տնտեսական աճ: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացված պանելներից մեկում։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ անկախության վերականգնումից հետո Վրաստանը երբեք չի ունեցել այնպիսի խաղաղ ու կայուն իրավիճակ, ինչպիսին հիմա է։

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի անվտանգության իրավիճակին, ապա առաջին հերթին, իհարկե, հիշում եք մեր ինքնիշխան տարածքների օկուպացումը։ Ռուսաստանը դեռ օկուպացրել է մեր տարածքի 20 տոկոսը, և մենք երեկ քննարկեցինք այդ հարցը։ 2008-ին մենք պատերազմ ունեցանք, որից հետո Ռուսաստանը ռազմաբազաներ կառուցեց և շարունակում է օկուպացնել մեր տարածքի 20 տոկոսը։ Այնուամենայնիվ, չնայած անվտանգության այս մարտահրավերներին, մեզ հաջողվել է հասնել խաղաղության և կայունության աննախադեպ և անխափան տասնամյակի, որը բարգավաճում և տնտեսական աճ է բերել Վրաստանին: Անկախության վերականգնումից հետո մենք երբեք չենք ունեցել Վրաստանում այնպիսի խաղաղ ու կայուն իրավիճակ, ինչպիսին հիմա է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։