Իրակլի Ղարիբաշվիլի. Փառք Աստծո, Դոնալդ Թրամփը հրաշքով փրկվեց մահից և առողջ է, խաղաղություն եմ մաղթում Ամերիկային և ամերիկացի ժողովրդին, ողջ աշխարհին
Իրակլի Ղարիբաշվիլի. Փառք Աստծո, Դոնալդ Թրամփը հրաշքով փրկվեց մահից և առողջ է, խաղաղություն եմ մաղթում Ամերիկային և ամերիկացի ժողովրդին, ողջ աշխարհին

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին սոցիալական ցանցերում արձագանքում է Դոնալդ Թրամփի վրա հարձակմանը եւ նշում, որ ԱՄՆ նախագահի թեկնածուն հրաշքով է փրկվել մահից։

Ղարիբաշվիլին խաղաղություն է մաղթում Ամերիկային, ամերիկացի ժողովրդին և ողջ աշխարհին։

«Ես խորապես մտահոգված եմ ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա կատարված հարձակմամբ։ Փառք Աստծո, նա հրաշքով փրկվեց մահից և առողջ է։ Խաղաղություն եմ մաղթում Ամերիկային և ամերիկացի ժողովրդին, ողջ աշխարհին»,- գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։