Իրակլի Ղարիբաշվիլի - Պատվաստվենք, պատվաստենք մեր ընկերներին, ընտանիքի անդամներին, շնչադիմակ կրենք, հեռավորություն պահենք, տեղում պատվաստանյութեր ունենք, դեղորայք էլ ենք պատվիրել
Մենք ուշադիր հետևում ենք վերջին համաճարակային իրավիճակին, սկսվել է վարակի հերթական ալիքը, որը պայմանավորված է նոր շտամով՝ «Օմիկրոնով» և տոնական օրերին հավաքների և ձմեռային հանգստավայրերում շարժունակության ավելացմամբ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարությունը ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը պատվաստվել, շնչադիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը։
«Եկեք պատվաստենք մեր ընկերներին, ծնողներին, ընտանիքի անդամներին, կրենք շնչադիմակ և հեռավորություն պահպանենք։ Սա պետք է լինի մեր հիմնական խնդիրը։ Տեղում ունենք պատվաստանյութեր, բացի այդ արդեն պատվիրել ենք դեղեր, որոնք մշակել է «Pfizer»-ը, աշխատում ենք նաև «Merck» դեղամիջոցի ուղղությամբ։
Վաղը կունենանք կովիդ-խորհուրդ և լրացուցիչ կքննարկենք իրավիճակը։ Շնչադիմակ կրելը կարևոր է, այն կանխարգելման և պաշտպանության միջոց է և խուսափել մարդաշատ հավաքույթներից։ Ես հասկանում եմ, որ ամանորյա օրերին շարժունակությունը բավականին բարձր է։ Բացի այդ, «Omicron» շտամը հանգեցրել է դեպքերի թվի զգալի աճի, սակայն չպետք է մոռանալ, որ մենք պետք է էլ ավելի մոբիլիզացվենք, և այն, ինչ կատարվում է Եվրոպայում, լավ դաս է մեզ համար։ Ֆրանսիայում, օրինակ, վարակվածների օրական թիվը գերազանցել է 200 հազարը։ Ամերիկայում մեկ օրում գրանցվել է վարակման միլիոն դեպք: Ուստի մենք պետք է պատրաստ լինենք, պետք է մոբիլիզացվենք, չպետք է թուլանանք, որ «Օմիկրոնը» համեմատաբար թույլ շտամ է և համեմատաբար հեշտությամբ են անցկացնում քաղաքացիները։
Եվս մեկ անգամ պետք է կոչ անենք բնակչությանը կրել շնչադիմակ, պահպանել հեռավորություն և, որ ամենակարեւորն է, պատվաստումն ամենաարդյունավետ պաշտպանության միջոցն է, հոգ տանենք մեր սիրելիների և ընտանիքի անդամների մասին»,- ասաց վարչապետը։