Իրակլի Ղարիբաշվիլի. Պատրիարքի հետ խոսեցինք մեր ժողովրդին հուզող շատ կարևոր հարցերի մասին, լսեցի նրա խորհուրդներն ու կարծիքները, որոնք միշտ օգտակար են և պետք է հաշվի առնել
Իրակլի Ղարիբաշվիլի. Պատրիարքի հետ խոսեցինք մեր ժողովրդին հուզող շատ կարևոր հարցերի մասին, լսեցի նրա խորհուրդներն ու կարծիքները, որոնք միշտ օգտակար են և պետք է հաշվի առնել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին:

Կառավարության ղեկավարը հանդիպման մասին գրում է սոցցանցում:

«Ես հանդիպում եմ ունեցել մեր պատրիարքի հետ: Մենք խոսեցինք մեր ժողովրդին հուզող շատ կարևոր հարցերի մասին: Ես լսեցի նրա խորհուրդներն ու կարծիքները, որոնք միշտ օգտակար են և պետք է հաշվի առնել: Նորին Սրբությանը մաղթում եմ քաջառողջություն ու երկար կյանք», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: