Իրակլի Ղարիբաշվիլի. Պատիվ ունեմ հյուրընկալելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որին ուղեկցում է Վրաստանի բարձրաստիճան պատվիրակություն
Իրակլի Ղարիբաշվիլի. Պատիվ ունեմ հյուրընկալելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որին ուղեկցում է Վրաստանի բարձրաստիճան պատվիրակություն

Պատիվ ունեմ հյուրընկալելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որին ուղեկցում է Վրաստանի բարձրաստիճան պատվիրակությունը,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, Վրաստանն ու Հունգարիան կապված են երկարատև բազմաչափ գործընկերությամբ և ամուր բարեկամությամբ։

«Պատիվ ունեմ հյուրընկալելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որին ուղեկցում է Վրաստանի բարձրաստիճան պատվիրակությունը։

Մեր ազգերը կապված են երկար, բազմաչափ գործընկերությամբ և ամուր բարեկամությամբ:

Ես անչափ շնորհակալ եմ նման վճռորոշ ժամանակաշրջանում Վրաստանի եվրոպական նկրտումներին ձեր ամուր աջակցության համար»,- գրել է Վրաստանի վարչապետը «Twitter»-ում։