Իրակլի Ղարիբաշվիլի. Պատերազմի այս դժվարին ժամանակաշրջանում Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում
Իրակլի Ղարիբաշվիլի. Պատերազմի այս դժվարին ժամանակաշրջանում Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

Կառավարության ղեկավարը ուկրաինացի ժողովրդին մաղթում է խաղաղություն և բարգավաճում պատերազմի դժվարին ժամանակաշրջանում։

«Շնորհավորում եմ Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ։ Պատերազմի այս դժվարին ժամանակաշրջանում մենք խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»,- գրառել է վարչապետը թվիթերյան էջում: