Իրակլի Ղարիբաշվիլի. Պաշտպանության նախարարության շոշափելի առաջընթացով Վրաստանը ձեռք է բերել միջազգային մակարդակով բարձր վստահություն և գործընկերության համար հուսալի դաշնակցի կարգավիճակ
Այսօր Վրաստանի պաշտպանության նախարարությունը նշում է իր 30-ամյակը: Վրաստանի պաշտպանության նախարարությունն այս երեք տասնամյակների ընթացքում անցել է դժվարին ճանապարհ և այսօր, յուրաքանչյուր աշխատակցի մեծ աշխատանքի և նվիրումի արդյունքում, մեր երկիրն ունի պաշտպանության ուժերի պատրաստվածության և արդիականացման ամենաբարձր չափանիշները,- այս մասին սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով, պաշտպանության նախարարության ձեռք բերած շոշափելի առաջընթացով Վրաստանը ձեռք է բերել բարձր վստահություն միջազգային մակարդակով:
«Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել պաշտպանության նախարարությունը եւ հպարտ եմ, որ նպաստել եմ պաշտպանության ուժերի կայացմանն ու առաջընթացին: Պաշտպանության նախարարության շոշափելի առաջընթացով Վրաստանը ձեռք է բերել միջազգային բարձր վստահություն և գործընկերության համար հուսալի դաշնակցի կարգավիճակ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ պաշտպանության նախարարությանը 30-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ ավելի շատ հաջողություններ վրացական պետության առաջխաղացման համար», – ասել է Ղարիբաշվիլին: