Իրակլի Ղարիբաշվիլի. Օլիվեր Վարհեյի հետ քննարկեցինք քաղաքական և տնտեսական բարեփոխումները շարունակելու մեր վճռական որոշումը
Իրակլի Ղարիբաշվիլի. Օլիվեր Վարհեյի հետ քննարկեցինք քաղաքական և տնտեսական բարեփոխումները շարունակելու մեր վճռական որոշումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Օլիվեր Վարհեյի հետ հանդիպմանը:

Ինչպես գրում է կառավարության ղեկավարը, հանդիպմանն ընդգծվել է, որ տարածաշրջանում Ռուսաստանի աճող ռազմական ակտիվությունը պահանջում է ԵՄ-ի առավել նախաձեռնողական ներգրավում:

«Օլիվեր Վարհեյի հետ միասին մենք քննարկեցինք Վրաստանի առաջընթացը ԵՄ-ին ինտեգրման ճանապարհին և մեր հաստատուն վճռականությունը՝ շարունակելու քաղաքական և տնտեսական բարեփոխումները 2024 թվականին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու համար: Մենք շեշտում ենք, որ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ակտիվության աճը պահանջում է Եվրամիության ավելի նախաձեռնողական ներգրավում», – գրել է վարչապետը: