Իրակլի Ղարիբաշվիլի. Օլաֆ Շոլցի հետ զրուցել ենք Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Վրաստանի առաջընթացի և երկրների միջև լավ գործընկերության հետագա ամրապնդման անհրաժեշտության մասին
Իրակլի Ղարիբաշվիլի. Օլաֆ Շոլցի հետ զրուցել ենք Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Վրաստանի առաջընթացի և երկրների միջև լավ գործընկերության հետագա ամրապնդման անհրաժեշտության մասին

Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը մենք խոսել ենք Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Վրաստանի ձեռք բերած առաջընթացի և երկրների միջև լավ գործընկերության հետագա ամրապնդման անհրաժեշտության մասին,- այս մասին սոցցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին Վրաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։

«Ես շատ լավ հանդիպում ունեցա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Վրաստանի ձեռք բերած առաջընթացին և մեր երկրների միջև շատ լավ գործընկերության հետագա ամրապնդման անհրաժեշտությանը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին Վրաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։ Մենք հավատում ենք, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն այն կարևոր առաջընթացի շնորհիվ, որին արդեն հասել է Վրաստանը»,- նշում է վարչապետը։

Այսօր Բեռլինում կայացել է Իրակլի Ղարիբաշվիլիի և Օլաֆ Շոլցի հանդիպումը։