Իրակլի Ղարիբաշվիլի. ոչ միայն Բիճվինտա, այլ ողջ Աբխազիան և Սամաչաբլոն ժամանակավորապես օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք երկիրը կմիավորենք մեր ողջամիտ քաղաքականությամբ
Իրակլի Ղարիբաշվիլի. ոչ միայն Բիճվինտա, այլ ողջ Աբխազիան և Սամաչաբլոն ժամանակավորապես օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք երկիրը կմիավորենք մեր ողջամիտ քաղաքականությամբ

Ոչ միայն Բիճվինտան, այլ ողջ Աբխազիան և Սամաչաբլոն ժամանակավորապես օկուպացված են Ռուսաստանի կողմից,- լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ կառավարության ողջամիտ քաղաքականության արդյունքում երկրում պահպանվել է խաղաղություն և կայունություն և նույն խելամիտ քաղաքականությամբ կառավարությունը կմիավորի մեր երկիրը։

«Ուզում եմ ձեզ ասել գլխավորը՝ ոչ միայն Բիճվինտան, այլ ողջ Աբխազիան՝ մեր բնիկ, պատմական տարածքը և Սամաչաբլոն Ցխինվալի շրջանը, ժամանակավորապես օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Ուստի՝ իհարկե, ես կհորդորեի քաղաքական գործիչներին շատ աղմուկ չբարձրացնել։ Ես նրանց կհիշեցնեմ, որ իրենց հիմար քաղաքականության արդյունքն է, որ մենք կորցրել ենք ավելի քան 100 գյուղ և Կոդորի հովիտը, որոնք կապ չունեին այս հակամարտության հետ։ Մեր ողջամիտ քաղաքականությամբ մենք երաշխավորում ենք, որ երկրում պահպանվի խաղաղությունը, հանգստությունը և կայունությունը։ Մենք կմիավորենք մեր երկիրը մեր խելամիտ քաղաքականությամբ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։