Իրակլի Ղարիբաշվիլի. Նոր Սպորտի պալատի շինարարությունն ավարտված է, և մենք պատրաստ ենք հյուրընկալել «Եվրոբասկետը»
Նոր Սպորտի պալատի շինարարությունն ավարտված է, և մենք պատրաստ ենք հյուրընկալել «Եվրոբասկետը»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիի նորակառույց սպորտի պալատ այցելելուց հետո։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությանը և շինարարական ընկերությանը՝ նշելով, որ ընկերությունը ռեկորդային ժամանակում կառուցել է եզակի համալիր։
Վարչապետի խոսքով՝ «Եվրոբասկետը» կանցկացվի սեպտեմբերի 1-ին, իսկ մինչ այդ՝ հուլիսի 4-ին, ստուգողական հանդիպում։
«Ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել սեպտեմբերի 1-ին կայանալիք «Եվրոբասկետը»։ Մինչ այդ՝ հուլիսի 4-ին, կանցկացվի ստուգողական հանդիպում: Եվ ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք պատրաստ ենք հյուրընկալել «Եվրոբասկետը»։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մշակույթի և սպորտի նախարարությանը՝ շինարարական ընկերությանը, որը ռեկորդային ժամանակում կարողացավ կառուցել այս արտասովոր, եզակի համալիրը, և ուզում եմ շնորհավորել մեր հանդիսատեսին, մարզասերներին այս օրվա կապակցությամբ», – ասաց վարչապետը։