Իրակլի Ղարիբաշվիլի. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել ենք տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության և կայունության կարևորությունը
Իրակլի Ղարիբաշվիլի. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել ենք տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության և կայունության կարևորությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Կառավարության ղեկավարի խոսքով, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս խաղաղության և կայունության կարևորությունը։

«Լավ հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք քննարկել ենք մեր երկրների հարաբերությունները, տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության և կայունության կարևորությունը: Հարավային Կովկասը պետք է դառնա հնարավորությունների տարածաշրջան»,- նշում է Իրակլի Ղարիբաշվիլին։