Իրակլի Ղարիբաշվիլի. Ներքին թշնամիների ավերիչ գործողությունները ուղղակի մարտահրավեր և սպառնալիք են երկրի, մեր կայունության համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Ներքին թշնամիների ավերիչ գործողությունները ուղղակի մարտահրավեր և սպառնալիք են երկրի, մեր կայունության համար

Մենք ունենք շարունակական խաղաղ, կայուն ժամանակաշրջան, որը հիմք է հանդիսանում մեր երկրի զարգացման համար,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանին տարեկան զեկույցը ներկայացնելիս։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի կառավարությունը աշխատում է այնպիսի իրավիճակում, երբ կան ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին սպառնալիքներ։

«Մենք պետք է աշխատենք մի իրավիճակում, երբ ունենք ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին սպառնալիքներ, ներքին թշնամիների ապակառուցողական գործողությունները ուղղակի մարտահրավեր են, սպառնալիք մեր երկրի, մեր կայունության համար։ Այն, ինչ կարողացավ անել «Վրացական երազանքը» վերջին տասը տարում, իսկապես աննախադեպ է։ Մենք ունենք շարունակական խաղաղ շրջան, շարունակական կայուն ժամանակաշրջան, որը մեր երկրի զարգացման հիմքն է»,- ասել է վարչապետը։