Իրակլի Ղարիբաշվիլի. Մոտ օրերս մենք պաշտոնապես պատվաստումներ կառաջարկենք ԿԸՀ աշխատակիցներին
Իրակլի Ղարիբաշվիլի. Մոտ օրերս մենք պաշտոնապես պատվաստումներ կառաջարկենք ԿԸՀ աշխատակիցներին

Մոտ օրերս մենք պաշտոնապես պատվաստումներ կառաջարկենք ԿԸՀ աշխատակիցներին, – կառավարության նիստում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետի խոսքով, իշխանության խնդիրն է անցկացնել թափանցիկ, ազատ և անվտանգ ընտրություններ:

«Մոտենում ենք ընտրություններին, մտնում ենք ակտիվ փուլ: Երեկ ես հայտարարեցի ԿԸՀ աշխատակիցների պատվաստման վերաբերյալ նախաձեռնության մասին: Մենք այս առաջարկը կանենք պաշտոնապես, մոտ օրերս նախարարը և մեր գործընկերները հանդիպում կունենան ԿԸՀ ղեկավարության հետ: Մեր խնդիրը պետք է լինի անվտանգ ընտրություններ անցկացնել: Մենք կարող ենք սահմանել հատուկ, բարձր չափանիշ: Մի կողմից, իհարկե, անցկացնել ազատ, թափանցիկ ընտրություններ: Մյուս կողմից, դա պետք է լինի անվտանգ ընտրություններ, ինչը նշանակում է, որ ԿԸՀ հանձնաժողովի բոլոր անդամները կարող են պատվաստվել, պատվաստվել՝ մեր թեկնածուներից: Ցանկանում եմ կոչ անել այլ կուսակցությունների թեկնածուներին՝ ներգրավվել պատվաստումների գործընթացին` նախընտրական քարոզարշավն անվտանգ անցկացնելու համար», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարը դիմել է քաղաքապետի թեկնածուներին և ընտրողներին՝ առաջարկով, որ բոլորը նախընտրական հանդիպումներին շնչադիմակ կրեն: