Իրակլի Ղարիբաշվիլի. Միխեիլ Սաակաշվիլին իր ընտանիքով հանդերձ գլխավոր օլիգարխն է, նա մեր երկրի, մեր ժողովրդի գլխավոր խնդիրն է
Իրակլի Ղարիբաշվիլի. Միխեիլ Սաակաշվիլին իր ընտանիքով հանդերձ գլխավոր օլիգարխն է, նա մեր երկրի, մեր ժողովրդի գլխավոր խնդիրն է

«Միխեիլ Սաակաշվիլին իր ընտանիքով հանդերձ գլխավոր օլիգարխն է, նա մեր երկրի, մեր ժողովրդի գլխավոր խնդիրն է»,- ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանին կառավարության ամենամյա զեկույցը ներկայացնելիս։

Ըստ վարչապետի, ապակայունացման հիմնական գործոնը Միխայիլ Սահակաշվիլին է և «Ազգային շարժում»-ը։

«Ջուլի Ալասանիան հարյուր միլիոնանոց հաստատված ունեցվածք ունի։ Սաակաշվիլին ունի հաստատված հարյուրավոր միլիոններ. Սաակաշվիլին մեր երկրի, մեր ժողովրդի գլխավոր խնդիրն է: Ինչ ազգանուններ էլ թվարկեմ, դրանք խնդիր են։ Սահակաշվիլին և նրա կուսակցությունը մեր ժողովրդի ապակայունացման, խաղաղության և կայունության հիմնական գործոններն են»,- ասել է Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլիին խորհրդարանում լսում են աղմուկի ֆոնին: