Իրակլի Ղարիբաշվիլի. մինչև մեր տեղահանվածներին կվերադարձնենք Աբխազիա և Սամաչաբլո, անհրաժեշտ է, որ նրանք ունենան արժանապատիվ կենցաղային պայմաններ
«Այսօր կառավարության նիստում մենք հաստատում ենք, այն որոշման նախագիծը, ըստ որի բնակարաններ կշնորհվեն ևս 850 տեղահանված ընտանիքի»,- կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինչպես նշեց վարչապետը, բնակարանները գտնվում են Թբիլիսիում, Զուգդիդիում և Քութայիսիում։
«Այսօր կառավարության նիստում մենք հաստատում ենք այն որոշման նախագիծը, ըստ որի՝ Թբիլիսիում, Զուգդիդիում և Քութայիսիում գտնվող բնակարանների սեփականությունը կփոխանցենք ևս 850 տեղահանված ընտանիքի։ Դուք գիտեք, որ պարոն Զուրաբ Ազարաշվիլին այժմ աշխատում է շինարարական ընկերությունների հետ տարաժամկետ շինարարության հարցերով, շատ շուտով աճուրդները կհայտարարվեն ու կավարտվեն, և մենք կսկսենք հազարավոր բնակարաններ կառուցել տեղահանվածների համար։ Նախքան մեր հարկադիր վերաբնակներին Աբխազիա և Սամաչաբլո վերադարձնելը, անհրաժեշտ է, որ նրանք ապրեն արժանապատիվ պայմաններով Թբիլիսիում և այլ քաղաքներում»,- ասել է վարչապետը։