Իրակլի Ղարիբաշվիլի. Մինչև 300 փախստական ընտանիքների բնակելի տարածք կտրամադրվի խորհրդանշական գնով
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, իրենք շարունակում են օգնել փախստականներին:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետը, մինչեւ 300 տեղահանված ընտանիքներին խորհրդանշական գնով բնակելի տարածք կտրամադրվի:
«Մենք փախստական 300 ընտանիքներին կհանձնենք և տարածքները կօրինականացնենք խորհրդանշական գնով՝ մեկ լարիով», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: