Իրակլի Ղարիբաշվիլի. Մեզ համար հիմա կարևոր է ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերություններն էլ ավելի դինամիկ և ապագային միտված դարձնել
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեզ համար հիմա կարևոր է ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերություններն էլ ավելի դինամիկ և ապագային միտված դարձնել

Մեզ համար հիմա կարևոր է ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերություններն էլ ավելի դինամիկ և ապագային միտված դարձնել, նվազեցնել ֆիզիկական հեռավորությունը, տարբերությունները Վրաստանի և ԵՄ-ի միջև,- հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստան-Եվրամիություն ասոցիացմանի խորհրդի նիստից հետո՝ Ժոզեֆ Բորելի և Օլիվեր Վարհեյի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանին ավելի շատ հնարավորություններ են անհրաժեշտ Եվրամիությանը խորը ինտեգրման համար:

«Մեզ համար աստիճանական և ինտենսիվ ինտեգրումը կլինի փուլային հաջորդ իրադարձությունը: Վրաստանը ԵՄ դարպասն է, և այլընտրանքային տրանսպորտային հանգույցը շատ կարևոր է: Մենք կապ ենք ապահովում Եվրոպայի և Ասիայի միջև: Այս նպատակները ընդհանուր են բոլորի համար: Մենք համարում ենք, որ Սև ծովի ներուժը պետք է ամբողջությամբ յուրացվի», – ասաց վարչապետը: