Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր ճիշտ, արդյունքին միտված քաղաքականությամբ մենք կհասնենք երկրի բարգավաճմանը, սա մեր ընդհանուր մեծ երազանքն է, և դա պետք է լինի ազգային նպատակ
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր ճիշտ, արդյունքին միտված քաղաքականությամբ մենք կհասնենք երկրի բարգավաճմանը, սա մեր ընդհանուր մեծ երազանքն է, և դա պետք է լինի ազգային նպատակ

Մենք շատ լավ հասկանում ենք, որ երկար տարիներ սպասել եք բնակարանների փոխանցմանը։ Մենք բոլորս միասին այնքան շատ բան ենք անցել տարիների ընթացքում, երբ ժամանակավորապես կորցրինք մեր բնիկ, պատմական տարածքները: Ես լավ գիտեմ, թե այս պատերազմը մեզ ինչ ցավ է պատճառել,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քութայիսիում տեղահանված ընտանիքներին բնակարանների հանձնման արարողության ժամանակ իր ելույթում։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ այսօր երկրի 20 տոկոսը ժամանակավոր օկուպացված է, և դա ժամանակավոր օկուպացիա է։

«Այս պատերազմներում մենք կորցրեցինք մեր բազմաթիվ համաքաղաքացիների, և որ ամենակարեւորն է, այսօր մեր երկրի 20 տոկոսը ժամանակավորապես օկուպացված է։ Ուզում եմ ընդգծել, որ սա ժամանակավոր բռնազավթում է։ Ես հավատում եմ, որ Աստծո օգնությամբ, Տիրոջ ողորմածությամբ մենք մեր ճիշտ քաղաքականությամբ, արդյունքին միտված քաղաքականությամբ կհասնենք մեր երկրի ամբողջացմանը։ Սա մեր ընդհանուր նպատակն է, ընդհանուր մեծ երազանքը, և դա պետք է լինի ազգային նպատակ։

Մեր քաղաքական գործիչների՝ ընդդիմադիր, թե իշխանություն, բոլորի խնդիրը պետք է լինի միավորումը։ Այստեղ ցանկացած մարդու հարցնենք՝ ո՞րն է ձեր հիմնական մտահոգությունը, մտածելու բանը, չէ որ դա ձեր վերադարձն է ձեր տները՝ Աբխազիա, Սամաչաբլո։ Ես հավատում եմ, որ այդ օրը անպայման կգա, քանի որ մեր խաղաղ քաղաքականությունը մեզ ամեն օր ավելի է մոտեցնում այս մեծ նպատակին։ Ես դրան խորապես հավատում եմ։ Կարծում եմ՝ սա այլընտրանք չունի»,- ասաց կառավարության ղեկավարը։