Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր ողջամիտ, հետևողական քաղաքականության արդյունքում այսօր երկրում ունենք ոչ միայն խաղաղություն և կայունություն, այլ նաև երկնիշ տնտեսական աճ
Մեր ողջամիտ, հետևողական քաղաքականության արդյունքում այսօր երկրում մենք ունենք ոչ միայն խաղաղություն և կայունություն, այլ նաև երկնիշ տնտեսական աճ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով դեսպանների համաժողովում։
Նրա խոսքով, աշխարհում շատ անկանխատեսելի միջավայրի ֆոնին Վրաստանը պահպանում է խաղաղությունը, բարգավաճումը, կայունությունը և երկնիշ տնտեսական աճը։
«Բնականաբար, Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով, այսպես ասած, մեզ համար գլխավոր մարտահրավերը բացասական ազդեցությունների նվազեցումն էր, այդ ռիսկերի ապահովագրումը, սպառնալիքները նվազագույնի հասցնելը, դրանք նվազեցնելը։ Մեր ողջամիտ, հետևողական քաղաքականության արդյունքում այսօր երկրում ունենք ոչ միայն խաղաղություն և կայունություն, այլ նաև երկնիշ տնտեսական աճ, մինչդեռ բոլորդ լավ գիտեք, որ Եվրոպայում վիճակը ծանր է։ Փաստորեն, այսօր աշխարհը շատ անկանխատեսելի միջավայրում է։ Այս իրավիճակում մեր փոքրիկ, բայց հզոր պետությունը պահպանում է խաղաղությունը, բարեկեցությունը, կայունությունը և երկնիշ տնտեսական աճը։ Եվ դա միայն այս տարի չեղավ, անցած տարի նույնպես հաջող տարի ունեցանք։ Տարին ավարտեցինք երկնիշ տնտեսական աճով: Բնականաբար, դա ազդում է մեր երկրի ժողովրդի, բնակչության, հասարակության վրա»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։